Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրում տեղակայված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող,08-018-0028-0008 կադաստրային ծածկագրով, համայնք Ամասիա, գյուղ Արեգնադեմ 15-րդ փողոց 6/3 հողամաս հասցեով և 08-018-0028-0011 կադաստրային ծածկագրով, համայնք Ամասիա, գյուղ Արեգնադեմ 15-րդ փողոց 6 հողամաս անշարժ գույքերի միավորումից առաջացած նոր անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայր 15-րդ փողոց, 2/1 հողամաս: