ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱՄԱՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԱՎԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամասիան ունի նպաստավոր բնակլիմայական պայմաններ տուրիզմը զարգացնելու համար:Ամասիայում ձմեռը ձյունառատ է և գեղեցիկ ձնածածկույթով իսկ ամառը կանաչ գոտիներով շրջափակվված է տարածքները, ալպիական մարգագետինները և մաքուր ու հագեցնող օդը գրավիչ է շատ շատերի համար, որը նպաստում է տուրիզմի զարգացման համար, սակայն համայնքը իր սեփական միջոցներով չի կարող այդ ծրագիրը իրականցնել, ուստի անհրաժեշտ են ներդրումներ:
Ամասիան հին տարածքը է և կոչվում է Հայկ Նահապետի ծոռան Ամասիայի անունով:Ամասիան գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում և սահմանակից է Թուրքիային և Վրաստանին:
Ողջի-Նախկինում կոչվել է Օխչօղլի:Գտնվում է Ամասիա բնակավայրի հարավ-արևմտյան մասում, մարզ կենտրոնից 15 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից 1640 մ է:Գյուղում առավելագույն ջերմաստիճանը +25 C, նվազագույն ջերմաստիճանը -25 C:Գյուղը մինչև 1989 թվականը եղել է ադրբեջանաբնակ:Ադրբեջանցիները 1988 թ. Արցախյան շարժման ժամանակ հեռացել են գյուղից, իսկ այնուհետև գյուղը վերաբնակեցվել է Հայաստանի և Ջավախքի տարբեր շրջաններից եկած հայերով:
Բնակատեղի
Համայնքի վարչական տարածքը ունի բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար:Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ, կան նպաստավոր պայմանններ մեղվաբուծությունը զարգացնելու համար
Բյուրակն-Գյուլիբուլաղ, Գյուլլիբուլաղ թուրքական, Գյուլլիբուլաղ Կարափափախ:Գտնվում է Ամասիա բնակավայրից 12 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա Շիրակ դաշտի Հյուսիս-արևմտյան ծայրամասում, Ախուրյանի աջափնյա գետահովտում՝ ծովի մակարդակից 1730 մ բարձրության վրա:Գյուղը երեք կողմից շրջապատված է բլուրներով:Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը:Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ:Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ հիմնականում (խնձոր և տանձ):
ԲՆԱԿԱՏԵՂԻ
ԳԵՐԶՄԱՆՈՑ
ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ
ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է 2013 ԹՎԱԿԱՆ
ՀՈՒՇԱՐՁԱՆ
Գյուղի բնակչությունը մինչև 1989 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, սիկ դրանից հետո բնակիչները եկել են Ջավախքից, Գյումրիից Հայաստանի և Ադրբեջանի տարբեր շրջաններից գաղթած հայեր:
Գյուղի տարածքում կան եկեցեցու և հայկական հին բնակավայրի ավերակներ:
Գտաշեն-Նախկինում Մաղարաջուղ, Գտնվում է ՀՀ Հյուսիս-արևմուտքում:Գտաշեն գյուղը վերակազմավորվել է 1989 թվականին:Անունը ծագել է գտնել բառից, այսինքն շեն գտնել, տուն գտնել:Գտաշեն գյուղը 1925-1926 թ.թ. հիմնել է Աղասի Խանջյանը:Գյուղի նախկին բնակիչները եղել են 1915 թվականին Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթած մարդիկ, իսկ մի մասն էլ որբանոցի երեխաներ են եղել:Նրանք բնակություն են հաստատել այն պայմանով, որ սահմանը բացվելուն պես վերադառնան Արևմտյան Հայաստան:Գյուղը 800 մետր սահմանամերձ է թուրքիային:Բարձրությունը ծովի մակարդակից 1860 մետր է:Ամենացածր ջերմաստիճանը -35 C է, իսկ ամենաբարձրը՝+30C:Հեռավորությունը մարզկենտրոնից 27 կմ է:
Գտաշեն գյուղի տարածքում է նաև գտնվում Կամխուտ բնակավայրը, որը կոչվել է Կամխուտ սարի անվամբ նախկինում Չախմախ (կայծքար):Տարածքում շատ կան կայծքարեր:
Գերեզմանոց
(Սբ. Սարգիս) եկեղեցի և կաթոլիկ մատուռ։
Կոթող
Վերանորոգված՝ Բանդիվան Աստվածածին եկեղեցին
Ներքին Բանդիվան, կոչվել է Բանդիվան, Մեծ Պենտիվան, նաև Մեծ Բանդիվան, լքված գյուղ է, որը գտնվում է Ամասիայից 1,5 կմ հեռավորության վրա:1951-1952 թվականներին միացել է Վերին Բանդիվան (գյուղ, որը նախկինում մտել է Երևան նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ) և այդ ժամանակվանից կոչվում է Բանդիվան
Ամասիա խոշորոցված համայնքը իր մեջ ներառում է տաս վարչական միավոր ունեցող գյուղեր՝ Ամասիա, Արեգնադեմ, Գտաշեն,Կամխուտ, Ողջի, Բյուրակն, Մեղրաշատ, Հովտուն, Բանդիվան, Ջրաձոր որոնք հարուստ են պատմական վայրերով և հնադարյան հուշակոթողներով:Ամասիան ունի նպաստավոր բնակլիմայական պայմաններ տուրիզմը զարգացնելու համար:Ամասիայում ձմեռը ձյունառատ է և գեղեցիկ ձնածածկույթով իսկ ամառը կանաչ գոտիներով շրջափակվված է տարածքները, ալպիական մարգագետինները և մաքուր ու հագեցնող օդը գրավիչ է շատ շատերի համար, որը նպաստում է տուրիզմի զարգացման համար, սակայն համայնքը իր սեփական միջոցներով չի կարող այդ ծրագիրը իրականցնել, ուստի անհրաժեշտ են ներդրումներ: Ամասիան հին տարածքը է և կեչվում է Հայկ Նահապետի ծոռան Ամասիայի անունով:Ամասիան գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում և սահմանակից է Թուրքիային և Վրաշստանին: Ամասիայի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ամասիայի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Աշոցք գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց ապա՝ Զաքարյան իշխանության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։ Պարսկական տիրապետության ժամանակ Ամասիայի շրջանը Երևանի կուսակալության, ապա Շորագյալի սուլթանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Կարսի մարզի մեջ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կազմել է Լենինականի գավառի Աղբաբայի գավառամասը։ Կան մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների կիկլոպյան ամրոցներ և միջնադարյան եկեղեցիներ։
Ամրոց
Քարայր-կացարանների համալիր
Արեգնադեմ-Նախկինում Ղարաչանթա (սև կոշիկ) Ազիզբեկով, Արեգունի, Արեգնադեմ, հիմնադրվել է 17-րդ դարի վերջին:Գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում, սարի լանջին:Գյուղի հեռավորությունը մարզկենտրոնից 24 կմ է, Ամասիա-Գյումրի խճուղու աջ կողմում:Գյուղի ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները շատ:Նախկինում բնակեցված է եղել թաթարներով, այնուհետև թուրքերով, որոնց հետագայում կոչել են ազերիներ, հնարավոր է նաև բնակեցված լինեին նաև հույներ:Շինարարական աշխատանքների ժամանակ վերջերս հայտաբերվել են սալիկներով պատված գերեզմաններ, որտեղ դիակները թաղված են եղել դեմքով դեպի արևելք, որը մտածել է տալիս, որ նրանք եղել են քրիստոնիաներ:
Դամբարանադաշտ
Գյուղը Ազիզբեկով է վերանվանվել 20-րդ, դարի սկիզբն, ի պատիվ Բաքվի 26 կոմիսարներից մեկի:Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով:Որպես հայկական գյուղ երիտասարդ է:1989 թվականին գյուղը վերանվանվել է Արեգունի, իսկ 1990 թվակնին՝ Արեգնադեմ:
Գյուղի անունը ընտրվել է ելնելով գյուղի արևահայաց դիրքից:
Գյուղ տարածքում Ախուրյանի կիրճ, կամ ինչպես տեղացիներն են անվանում Արփաչայի խրամում կա քարե դռնով քարանձավ, որը մեզ է հասել Դռնով մաղարա անունով՝ խորությունը 20-25 մետր խորությամբ, որը շատ հնում եղել է բնակատեղի:Ներկայումս գյուղի բնակչության մեծ մասը ջավախքից վերաբնակեցված հայեր են, որոնց նախնիները գաղթել են Ղարսից, Էրզրումից, Սարիղամիշից, իսկ մի մասը՝ Ջրաձորից են, որոնց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառի Բղլաշեն գյուղից, իսկ բնակիչներ կան նաև Գյումրիից և ադրբեջանից գաղթածներ:
Կամխուտում պահպանվել է 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու միայն արևմտյան խաչաթևի հյուսիսային պատը:Մյուս խաչաթևերից մնացել են հողի մեջ թաղված կրաբետոնի որոշ հատվածներ:Հուշարձանը կառուցված է եղել դեղնավուն, կարմիր և մոխրագույն սրբատաշ տուֆից՝ կանոնավոր շարքերում:Շարքերն ունեն 0,57 մ բարձրություն:Նրանց հորիզոնական կարոնների վրա պարզորոշ երևում են 45 C եզրակոսներ:Պահպանված պատի վրա կան շինարար վարպետների նշագրեր. հարավային երեսին դրանց թիվը ընդամենը երեքն է, իսկ հյուսիսային երեսին գրեթե բոլոր քարերի վրա առկա են տասներեք տիպի նշագրեր:Եկեղեցին եղել է փոքր խաչաձև գմբեթաավոր կառուցվածք, որի խաչաթևերը դրսից և ներսից ուղղանկյուն է եղել, բացի արևելյան մասից, որտեղ բեմի պայտաձև հատկագծով խորանն է եղել:
Facebook
Location on Google Maps
YouTube