15.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.amasia.am
|
ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` Շիրակի մարզի Ամասիա համայնքապետարանի պաշտոնական կայք այցելելու, համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Կայքի համապատասխան բաժիններում Դուք կստանաք համապարփակ և ամբողջական տեղեկատվություն համայնքի մասին՝ իրազեկ դառնալով համայնքի կյանքի նշանակալի իրադարձություններին: Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցի շնորհիվ մեր գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Մեր համար արժեքավոր են համայնքի յուրաքանչյուր բնակչի կարծիքը և առաջարկությունը. դրանք կարևոր խթան են մեր գործունեության արդյունավետության բարձրացման: Հարգանքով՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
14.05.25
«Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերում աղետների արձագանքման կազմակերպման հիմնահարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ
|
Ինչպես՞ նվազեցնել աղետների ռիսկերը,ինչպես՞ պաշտպանվել աղետների ժամանակ և ինչպես արագ արձագանքել աղետներին:Այս հարցերն են այսօր քննարկվել Ամասիայի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացված սեմինարի ընթացքում,որին ներկա են գտնվել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,Համայնքապետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը,աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներն ու բնակավայրերի վարչական ղեկավարները:«Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրերում աղետների արձագանքման կազմակերպման հիմնահարցերը» թեմայով վերապատրաստման դասընթացն անցկացրել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման աղետների ...
Մանրամասն |
|
13.05.25
Գործակարգավարական խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ
|
Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է գործակարգավարական խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ: Ներկա են գտնվել համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանը,Արթուր Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Էգնատոսյանը, ավագանու անդամներ ու բնակավայրերի վարչական ղեկավարներ: Խորհրդակցությանը ոլորտային պատասխանատուներն ու բաժիների պետերը նախ ներկայացրել են կարավող աշխատանքների ընթացքն ու արդյունքները, ապա համայնքի ղեկավարին են զեկուցել առաջիկայում իրականացվելիք ծրագրերի և դրանց մեկնարկի ժամկետների մասին մշակված տեղեկատվությունը: Ջեմմա Հարությունյանը համապատասխան բաժինների աշխատակիցներին հորդորել է ուշադրության կենտրոնում ...
Մանրամասն |
|
11.05.25
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում նշվել է եկեղեցու վերակառուցման ու գյուղի հիմնադրման օրը
|
Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում այսօր տոնական տրամադրություն էր: Մեծ հանդիսավորությամբ նշվել է ավանդական դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման և գյուղի հիմնադրման օրը: Միջոցառմանը ներկա էին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը,համայնքի ղեկավարի տեղակալներ Արտավազդ Ղուկասյանն ու Արթուր Մանուկյանը,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանը,Հողմիկ բնակավայրի վարչական ղեկավար Անդոկ Պողոսյանն ու նույն համայնքից ավագանու անդամ Համբարձում Զաքարյանը, Ամասիա համայնքի ուժային կառույցների և այլ պետական կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ,համայնքի մյուս բնակավայրերի վարչական ղեկավարները,հյուրեր, բազմաթիվ հողմիկցիներ: Առավոտյան Սուրբ Աստվածածին եկեղեցու կամարների ներքո Տեր Հարություն ...
Մանրամասն |
|
10.05.25
Ամասիա համայնքում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։
|
Ամասիա համայնքում այսօր անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Շիրակի մարզի համայնքային փուլի մրցումները։ Մրցաշարին մասնակցել են Ամասիա համայնքի տարբեր բնակավայրերի պատանի հեծանվորդները: Մինչ մեկնարկը մասնակիցներին ողջունել ու մրցաշարին բարի ընթացք է մաղթել Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը: Հեծանվավազքի մեկնարկը տրվել է Ամասիա համայնքի սկզբնամասից : Մասնակիցները հաղթահարելեն Ամասիա –Վահրամաբերդ ճանապարահատվածը ՝ ընդհանուր 25 կմ երկարությամբ: Մրցաշարի ընթացքին հետևել են Ամասիա համայնքի միջնակարգ դպրոցների ֆիզկուլտուրա առարկայի ուսուցիչներն ու Ամասիայի մարզամշակութային կենտրոնի մարզիչները: Հեծանվավազքի ամբողջ ...
Մանրամասն |
|
09.05.25
Ամասիա համայնքում նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 ամյակը
|
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ այսօր Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմը,համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ կենտրոնական զբոսայգուց երթով շարժվել են դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցում էին Ամասիայի համայնքապետարանի ՀՈԱԿ-ների,Ամասիայում գործող ուժային կառույցների,Ամասիայի միջնակարգ դպրոցի,Աշոցքի ԱՏՃՊ-ի և այլ պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցները,Ամասիայի երկրապահ կամավորական միության անդամները,ազատամարտիկներ ու համայնքի բնակիչներ Միջոցառման մասնակիցներն ու Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախ ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների ...
Մանրամասն |
|
03.05.25
Ամասիա համայնքը միացել է համապետական շաբաթօրյակին
|
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակին են միացել նաև Ամասիայի համայնքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները:
|
Ամասիայի Մարզամշակութային կենտրոնի,Ամասիայի գրադարանի,«Նանե» մանկապարտեզի և Ամասիայի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել իրենց շենքերի բակերում ու հարակից տարածքներում:
|
|
03.05.25
Ամասիա համայնքի բոլոր բնակավայրերում ևս համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվել են տարածքների մաքրման ու աղբի հավաքման աշխատանքներ:
|
Վարչական ղեկավարների գլխավորությամբ ու անմիջական մասնակցությամբ գյուղական բնակավայրերում հատկապես բարեկարգվել ու մաքրվել են դպրոցների,վարչական ղեկավարների նստավայրերի և գյուղերի կենտրոնական փողոցների հարակից հատվածները:
|
|
03.05.25
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում,մաքուր և բարեկարգ համայնք ունենալու կարևոր ու պատասխանատու գործին էին միացել նաև Ամասիա համայնքում տեղակայված ուժային կառույցների աշխատակիցները:
|
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ամասիայի բաժնի պետ ,ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Ալեքսանյանի և ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ամասիայի ՀՓՋ-ի հրամանատարի տեղակալ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ,կառույցների աշխատակիցները իրենց վարչական շենքերի տարածքներում իրականացրել են մաքրման,բարեկարգման աշխատանքներ,ինչպես նաև ծառատունկ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |