Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի նոյեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգը
- Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային ծրագրի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի 2026 թվականի բյուջեից 6000,0դրամ գումար հատկացնելու համաձայնություն տալու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
(Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) : |