Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետի, 48-րդ և 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Գագիկ Ռազմիկի Գրիգորյանի 2023 թվականի հունվարի 25-ի դիմումը
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում տեղակայված, Գագիկ Ռազմիկի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, 08-035-0018-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայր, 7-րդ փողոց, 7 բնակելի տուն: