Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի»8-րդ, 9-րդ. 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Զորկին Ասատուրի Իսպիրյանի դիմումը համայնք Ամասիա բնակավայր Արդենիս 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2 հասցեավորմամբ սեփականության իրավունքով պատկանող հողամասում / հիմքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1240542 վկայական /ինքնակամ կառուցված` 101,5 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 35,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկուղը, 38,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 163,9 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 1,6 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 12,7 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 11,36 և 11,33 քառակուսի մետր մակերեսով պարիսպները օրինականացնելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք և ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024GRHT2C ծածկագրով
Որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայր Արդենիս 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող Զորկին Ասատուրի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող 08-017-0002-0001 կադաստրային ծածկագրով, 0,46953 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ 101,5 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 35,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան նկուղը, 38,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 163,9 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 1,6 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 12,7 քառակուսի մետր մակերեսով նկուղը, 11,36 և 11,33 քառակուսի մետր մակերեսով պարիսպները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց։
2.Շինության օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 120730 (հարյուր քսան յոթ հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: