Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արթուր Մամիկոնի Խաչատրյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում տեղակայված, Արթուր Մամիկոնի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող, 08-091-0013-0019 կադաստրային ծածկագրով 74,75 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, 5-րդ փողոց, 3-րդ փակուղի, 1 բնակելի տուն: