Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 275-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 2025 թվականի N 275-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-010-0042-0045 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՋԵՄՄԱ ԺՈՐԺԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 57-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականություն համարված 26,5 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը, 39.95 և 1.97 քառակուսի մետր մակերեսով պարիսպները և  դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0042-0045 կադաստրային ծակագրով 0.01572 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 14/3 շինություն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկությունը.

որոշում եմ՝

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 26,5 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը, 39.95 և 1.97 քառակուսի մետր մակերեսով պարիսպները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0042-0045 կադաստրային ծակագրով 0.01572 հեկտար մակերեսով  հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 24-րդ փողոց, 14/3շինություն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 29042025-08-0022) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 22310 (քսաներկու հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 109960 (հարյուր ինը հազար ինը հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 132270(հարյուր երեսուներկու հազար երկու հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Ջեմմա Ժորժիկի Հարությունյանին /նույնականացման քարտ՝ 008527269, տրված` 021 կողմից,  11.10.2016, հաշվառման հասցե` գյուղ Ամասիա, փողոց 24, տուն 14):

 

2.      Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջեմմա Ժորժիկի Հարությունյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner