Այսօր: Ուրբաթ, 21 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 106-Ա
 

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի  ավագանին 

 

որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի  ութերորդ նստաշրջանի նոյեմբերի 28-ի նիստի  օրակարգը

 

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 122-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

 

2.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչ  Էդիկ Վաղինակի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող և հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

3.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա  համայնքի Ամասիա բնակավայրի թվով 1 փողոց համարակելու  մասին

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

 

4.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` Շաղիկ) քաղաքացի Թամարա Մամիկոնի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված բնակելի տունը, անասնաշենքը, ավտոտնակը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին 

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

5.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` Շաղիկ) քաղաքացի Արման Անատոլիի Ղուկասյանի  կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված ավտոտնակը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին 

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

6.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` Ամասիա) քաղաքացի Սիրվարդ Հովնանի Մաճարյանի  կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին
 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

7.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` Պաղակն) քաղաքացի Գրիգոր Մհերի Տերտերյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված ավտոտնակը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

8.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի գլխավոր հատակագծի հաստատման անհատական իրավական ակտը  նորմատիվ իրավական ակտով փոխարինելու մասին

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան)

9     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025թվականի նոյեմբերի 7-ի թիվ 104-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

10  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner