Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 90-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2025 թվականի N 90-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ / ԲՆԱԿԱՎԱՅՐ ՈՂՋԻ / ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԴԻԿ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասի>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված << Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի >> 2-րդ, 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 33-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,09996 հեկտար մակերեսով հողամասի վրա քաղաքացի Ռուդիկ Սամվելի Սարգսյանի  կողմից ինքնակամ կառուցված բնակելի շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր` 2024MXWEJ8, հիմք ընդունելով Ռուդիկ Սամվելի Սարգսյանի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը`

Որոշում եմ՝

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության` 0,09996 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված՝ 93,20 քառակուսի մետր  արտաքին մակերեսով բնակելի տունը, 40,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 82,51 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը, 15,12 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը, 7,65 քառակուսի մետր արտաքին մակերեսով շվաքարանը ճանաչել օրինական, այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:

2.      Որոշման 1-ին կետով օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը` տվյալ կառույցն իրականացրած անձին` Ռուդիկ Սամվելի Սարգսյանին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն ներկայացնել:

3.     Նշել, որ օրինական ճանաչված շինությունը`

     ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության    քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիններում.

     բ) չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ   վտանգ չեն սպառնում քաղաքացինների կյանքին և առողջությանը.

   գ) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիններում, այն կատուցված է քաղաքաշինական նորմերին և կանոներին համապատասխան և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4.     Անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner