Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա. ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Թույլ տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի վերանորոգման աշխատանքների ծրագրի շրջանակում նախագծային աշխատանքների փոփոխությունների ծառայությունների մատուցման համար կատարել գնում մեկ անձից, քանի որ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի,հրատապ պահանջ և չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է: |