Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-024-0020-0001 կադաստրային ծածկագրով 0,020683 հեկտար, 08-024-0020-0005 կադաստրային ծածկագրով 0,099020 հեկտար մակերեսով այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 263-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետում գրված «2-րդ փողոց 2/1» թվերն ու տառերը փոխարինել «2-րդ փողոց 2/4»թվերով ու տառերով: