Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ալեքսան Սեյրանի Սարգսյանը, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 144,78 քառակուսի մետր մակերեսով շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0045-0002 կադաստրային ծակագրով 0,04603 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 25-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 2/1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է.
1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 144,78 քառակուսի մետր մակերեսով շինությունները և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0045-0002 կադաստրային ծակագրով 0,04603 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 25-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 2/1 բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 65320 (վաթսունհինգ հազար երեք հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 232810 (երկու հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 298130 (երկու հարյուր իննսունութ հազար հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Ալեքսան Սեյրանի Սարգսյանին /նույնականացման քարտ՝ 015757032, տրված` 064 կողմից, 14.04.2024թ, հաշվառման հասցե` քաղաք Գյումրի, Մուշ 2 թաղամաս, 3/2 շենք, 20):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :