Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Սաթենիկ Գևորյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում տեղակայված, Սաթենիկ Լևոնի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող, 08-024-0013-0003 կադաստրային ծածկագրով 0,313 հեկտար ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայր, 4-րդ փողոց, 8 հողամաս: