Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Վահան Սեդրակի Զաքարյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրում տեղակայված, Վահան Սեդրակի Զաքարյանի սեփականությունը հանդիսացող, 08-050-0002-0004 կադաստրային ծածկագրով 0.548878 հեկտար ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայր, 6-րդ փողոց, 6 շինություն: