Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին>> թիվ 15-Ն հրամանով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների /համաձայն հավելված 1-ի/ հերթական ատեստավորումն անցկացնել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11․00-ին:
2․ Աշխատակազմի քարտուղարին՝
1) հսկողություն իրականացնել և ապահովել ատեստավորման նախապատրաստման աշխատանքները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար․
3․ Ատեստավորման հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Սևակ պապոյանին /համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/․
1) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006թվականի սեպտեմբերի 11-ի 15-Ն հարամանով հաստատված <<Համայնքային ծառայողի ատեստավորման կարգ>>-ով նախատեսված գործառույթները,
2) ատեստավորման օրվա մասին տեղյակ պահել ատեստավորվող համայնքային ծառայողներին: