Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 ապրիլի 2022 թվականի N 4

Հ Հ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատում Հ Հ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկումներ

Սույն թվականի ապրիլի 20-ին և 21-ին  ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա, Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում տեղի ունեցան սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային  քննարկումներ:

 Հանրային քննարկումներին մասնակցում էին Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Ա. Ղուկասյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Ա. Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկման մասնակիցները պատշաճ ծանուցված են, ամեն ինչ նորմայի սահմաններում է:

Ելույթ ունեցան

Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ՝ Ա. Մանուկյանը  նշեց, որ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի ծրագրի շրջանակում Ամասիա համայնքի կողմից  նախատեսվում է իրականացնել    2 սուբվենցիոն ծրագիր՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից  մինչև 24 փողոցն ընկած հատվածի  ասֆալտապատում,

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրերում փողոցային լուսավորության անցկացում:

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցը 24-ին կապող հատվածը անմխիթար վիճակում է և  ասֆալտապատումը շատ կարևոր ու առաջնային հարց է:

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի առաջին տեղակալ  Ա. Ղուկասյանը հավելեց՝

Նախատեսվում է Գառնառիճ և Բերդաշեն բնակավայրերում անցկացնել 1800մ երկարությամբ փողոցային   լուսավորություն, որի կարևորությունը համարվում է առաջնահերթ:

Համայնքի բնակիչները,  իրենց ելույթում փաստեցին աշխատանքների իրականացման կարևորությունը համայնքի և համայնքի բնակիչների համար:

Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner