Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 08-010-0049-0001 կադաստրային ծածկագրով բնակավայերի նպատակային նշանակության 0.00572 հեկտար մակերեսով այլ հողերի գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի գործառնական նշանակություն:
2.Հողամասի գործառնական նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: