Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 100-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՏՅԱ ՎԱՍԻԼԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացի Կատյա Գալոյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

Որոշում Է՝

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 8 շենք, 7 բնակարան հասցեում գտնվող 46,8 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրատվության կարգով, անհատույց, սեփականության իրավունքով օտարել այդ բնակարանի վարձակալ Կատյա Գալոյանին/հետագայում՝ Նվիրառու/:

2. Անշարժ գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչել՝ Կատյա Գալոյանին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր:

4. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner