Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24102024-08-0043 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք, գյուղ Ողջի 8-րդ փողոց, թիվ 6/2 հողամաս հասցեով 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 08-091-0016-0086 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,110109 հեկտար մակերեսով հողամասը:
2. Հաշվի առնելով «Ա.Գ. Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 2025 մայիսի 26-ի N 062625110 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 560,000 (հինգ հարյուր վաթսուն հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Մեկ քայլի չափը սահմանել 50,000 դրամ: |