Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Մելքոն Արամազդի Միրզոյանի 2023 թվականի մայիսի 23-ի դիմումը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,00294 հեկտար 4-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-010-0082-0001) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Մելքոն Արամազդի Միրզոյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 2046 (երկու հազար քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը կցվում է որոշմանը: