Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 362-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2025 թվականի N 362-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ VAZ21214-130-20 / ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով , հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ21214-130-20 / ՄԱԿՆԻՇԻ մեքենան աճուրդով օտարելու և աճուրդի  մեկնարկային գին  հաստատելու  մասին» թիվ 63-Ա որոշումը «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ21214-130-20/ մակնիշի մեքենայի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ  23.06.2025 թվականի   N ՇԳԳՀ-07-06/25  հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի  թիվ 1 արձանագրությունը.

ո ր ո շ ու մ  եմ՝

1.     Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Դավիթ Պողոսի Պոդոսյանի /նույնականացման քարտ՝ 017746066, տրված 13 ապրիլի 2025 թվականին, 016-ի կողմից/ հետ կնքել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  VAZ21214-130-20  մակնիշի մեքենայի աճուրդ-վաճառքի պայմանագիր:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանին՝ օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ և համայնքային գույքի ցանկում  փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner