Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և Սայաթ Ռաֆիկի Մարուկյանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը.
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում տեղակայված Սայաթ Ռաֆիկի Մարուկյանի սեփականությունը հանդիսացող 08-029-0008-0007 կադաստրային ծածկագրով, 0,94հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայր, 2-րդ փողոց, 4 բնակելի տուն: