Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի դրույթներով ՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է ` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական տարածքներում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն թիվ թիվ 1 և 2 հավելվածների:
2. 1) Սույն որոշման թիվ 1 հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել գոտիականության 1,0 գործակից:
2) Սույն որոշման թիվ 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 0,3 գործակից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: |