Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 29-Ն որոշման 1-ին կետով հաստատաված կարգի 16-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն և անապահով են՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 12 բնակիչներին տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 415,000/ չորս հարյուր տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Երազիկ Հակոբյան/բնակավայր Ամասիա/- 40,000/ քառասուն հազար/ դրամ,
2. Հասմիկ Կիրակոսյան/բնակավայր Ամասիա /- 50,000 /հիսուն հազար/ դրամ,
3. Կարեն Բաբաջանյան /բնակավայր Բյուրակն /- 25,000 /քսանհինգ հազար/ դրամ,
4. Ռիմա Ներսիսյան /բնակավայր Բյուրկան/- 25,000/ քսանհինգ հազար/ դրամ,
5. Ջուլետա Մարգարյան /բնակավայր Բյուրակն /- 40,000/ քառասուն հազար/ դրամ ,
6. Հովիկ Բադալյան /բնակավայր Ամասիա /- 30,000/երեսուն հազար/ դրամ ,
7. Սիրունիկ Վարդանովա / բնակավայր Ամասիա/ - 25,000/քսանհինգ հազար/ դրամ,
8. Տաթևիկ Դիլանյան / բնակավայր Ամասիա/ - 50,000/հիսուն հազար/ դրամ,
9. Բալասան Բադոյան / բնակավայր Բերդաշեն/ - 40,000/քառասուն հազար/ դրամ,
10. Թեհմինե կիրակոսյան / բնակավայր Մեղրաշատ/- 30,000/երեսուն հազար/ դրամ,
11. Մամիկոն Մադոյան / բնակավայր Մեղրաշատ/- 30,000/երեսուն հազար/ դրամ,
12. Ռուզաննա Սամվելյան/ բնակավայր Մեղրաշատ/- 30,000/երեսուն հազար/ դրամ: |