Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 92-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԵՐ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-010-0030-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00931 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԳՈՒՇ ՍՈՒՐԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է՝

1. Հաշվի առնելով, որ քաղաքացի Մարգուշ Սուրենի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրում գտնվող 08-010-0030-0016 կադաստրային ծածկագրով 0,2113 հեկտար բնակելի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24022025-08-0023) հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0030-0024 կադաստրային ծածկագրով 0,00931 հեկտար հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված չափորոշիչի հիմքով, այդ հողամասը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը տասնորդական) Հայաստանի Հանրապետության դրամ, 284,5 քառակուսի մետր հողամասի համար 13220 (տասներեք հազար երկու հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Մարգուշ Սուրենի Ղազարյանին (անձնագիր՝ AT0692674, տրված է 2021 թվականի մարտի 11-ին 021-ի կողմից):

2. Համայնքի ղեկավար` Ջեմմա Հարությունյանին.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով քաղաքացու հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner