Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 98-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1/1 արձանագրությունը՝
Որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Ամասիա, 2 փողոց, 5/7 հողամաս/ սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնակական նշանակության հողերից՝ 08-010-0074-0160 կադաստրային ծածկագրով 0,0759,9 քառակուսի մետր մակերեսով հողամասը, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 118,630/հարյուր տասնութ հազար վեղ հարյուր երեսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, վաճառել աճուրդ-վաճառքում հաղթող ճանաչված անձ՝ Դավիթ Խաչիկի Մարգարյանին/անձնագիր՝ AS0263971, տրված 05.7.2018 թվականին, 021-ի կողմից /:
2. Դավիթ Խաչիկի Մարգարյանի հետ կնքել աճուրդ-վաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :