Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ռաֆիկ Վոլոդյայի Մանուկյանը, իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 156,4 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` բնակելի տուն,անասնաշենք) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշնակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության08-017-0004-0010 կադաստրային ծակագրով 0,12431 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Արդենիս 7-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 5) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 156,4 քառակուսի մետր բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` բնակելի տուն, անասնաշենք) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերինպատակային նշնակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության08-017-0004-0010 կադաստրային ծակագրով 0,12431 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Արդենիս 7-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 5) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 114862(հարյուր տասնչորս հազար ութ հարյուր վաթսուներկու)Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 251,491 (երկու հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 366,353 (երեք հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Ռաֆիկ Վոլոդյայի Մանուկյանին /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից, 30 հուլիսի 2018 թվականին, հաշվառման հասցե` գյուղ Արդենիս, 4-րդ փողոց, տուն 4/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ : |