Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
1. Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 53 մակնիշի XTH 5314001239582 նույնականացման համարով, ապակոմպլեկտավորված, շահագործման համար ոչ պիտանի / առկա է մեքենային հենասայլը, վարորդի խցիկը, մեկ դուռը, դիմացի վահանակը, շարժիչի փակոցը, անվաթևը/ մեքենան:
2. Հաշվի առնելով «Ա.Գ. Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 18.12.2023թվականի N 12282321 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 63000 (վաթսուներեք հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: