Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Սամվել Վախթանգի Դեմուրճյանի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր՝ Շաղիկ/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6.0 հեկտար 5-րդ կարգի արոտը (կադաստրային ծածկագիր՝ 08-088-0104-0102) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Սամվել Վախթանգի Դեմուրճյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 4050 ( չորս հազար հիսուն ) Հայաստանի Հանրապետության դրամ: