Այսօր: Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՂՋԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 6/2 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ 08-091-0016-0086 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,110109 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով,  որ նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերում,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 66-Ա որոշումըև աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի օգոստոսի 13-ի թիվ 2/1 արձանագրությունը՝

Որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայր Ողջի 8-րդ փողոց, թիվ 6/2 հողամաս հասցեում գտնվող, 10,78 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և նրա կառուցապատման ու սպասարկման համար զբաղեցրած 08-091-0016-0086 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,110109 հեկտար մակերեսով հողամասը բնակելի շինություն կառուցելու նպատակով 560000 /հինգ հարյուր վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, վաճառել աճուրդ-վաճառքում հաղթող ճանաչված անձ՝ Արկադի Նորիկի Մարտիրոսյանին /նույնականացման քարտ՝ 005788740, տրված 07 մարտի 2017 թվականին, 016-ի կողմից/:

2. Արկադի Նորիկի Մարտիրոսյանի հետ կնքել աճուրդ-վաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner