Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապեթության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 6-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Սյուզաննա Վահրամի Աբրահամյանի 2023 թվականի հունիսի 02-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաշվի առնելով, որ քաղաքացի Սյուզաննա Վահրամի Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի 25-րդ փողոց, թիվ 2 հողամաս հասցեում գտնվող 08-010-0074-0020 կադաստրային ծածկագրով 0,01096 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կառուցապատված հողամասին (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 29052023-08-0022) հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0074-0020 կադաստրային ծածկագրով 0,01096 հեկտար հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչի հիմքով, այդ հողամաը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (հարյուր քառասունմեկ ամբողջ ինը տասներորդական) Հայաստանի Հանրապետության դրամ, 0,01096 հա հողամասի համար 1555 (հազար հինգ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Սյուզաննա Աբրահամյանին (նույնականացման քարտ՝ 003967015, տրված է 13.03.2015 թվականին, 022-ի կողմից):
2. Համայնքի ղեկավար` Ջեմմա Հարությունյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմաված կարգով քաղաքացու հետ կնքնել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը: