Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 18-րդ կետերի և 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքին պատկանող գույքը՝ МТЗ-82.1 անիվավոր տրակտորը նվիրատվության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրի բնակիչ՝ Հովիկ Մկրտչի Սուքիասյանի (2011 թվականի հունվարի 20-ին մարտական հերթապահության ժամանակ զոհված) հորը՝ Մկրտիչ Հովհաննեսի Սուքիասյանին: |