Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 39-րդ կետի 1) ենթակետի դրույթներով ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Շաղիկ բնակավայրում գտնող 08-088-0005-0002 կադաստրային ծածկագրով 0,00685 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում գտնող 08-091-0128-0001 կադաստրային ծածկագրով 1,51998 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |