Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
որոշում եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Ամասիա/սեփականությունը հանդիսացող հողմասում ինքնակամ կառուցված շինությունը օրինական ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփակությունը համարելու մասին» թիվ 351-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
<<1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-010-0028-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11075 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 121,20 քառակուսի մետր մակերեսով մառանները և 42,12 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական և այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը:>>: