Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Եկամտային մաս
« Տող 1371»՝ «0» թիվը փոխարինել «918» թվով,
2. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1)«Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 5113»` «2000» թիվը փոխարինել «1,600.0» թվով,
2)«Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 5122»` «1000» թիվը փոխարինել «1,400.0» թվով,
3)«Բաժին 4, խումբ 7, դաս 3, հոդված 4639»` «0» թիվը փոխարինել «918» թվով: