Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 1-ին, 10-րդ կետերի դրույթներով հրամանով հաստատված կարգի 1-ին 10-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի պաշտոնը թափուր է՝
ո ր ո շ ու մ եմ
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Սոցիալ-կրթական կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ նշանակելու մասին» թիվ 159-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ- կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի հունիսի 5-ին, ժամը 14:00-ին անցկացնել մրցույթ՝ համաձայն հավելվածի:
3. Մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել «http://www.azdarar.am»հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների և համայնքի պաշտոնական համացանցային կայքերում, ինչպես նաև դրանք փակցնել համայնքապետարանի տեղեկատվականց ուցատախտակին:
4. Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել համայնքապետարանի աշխատակազմի միջոցով:
5. Սույն որոշումն ուղարկել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Սոցիալ- կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: