Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝
1) «Բաժին 4, խումբ 5, դաս 1, հոդված 4264»` «3000,0» թիվը փոխարինել «5000,0» թվով,
2) «Բաժին 5, խումբ 1, դաս 1, հոդված 4264»` «2000,0» թիվը փոխարինել «4000,0» թվով,
3) «Բաժին 5, խումբ 1, դաս 1, հոդված 4239»` «0» թիվը փոխարինել «532,0» թվով,
4) «Բաժին 8, խումբ 1, դաս 1, հոդված 4261»` «150,0» թիվը փոխարինել «750,0» թվով,
5) «Բաժին 8, խումբ 2, դաս 1, հոդված 4511»` «12380,0» թիվը փոխարինել «13004,0» թվով,
6) «Բաժին 8, խումբ 6, դաս 1, հոդված 4269»` «400,0» թիվը փոխարինել «1050,0» թվով,
7) «Բաժին 9, խումբ 2, դաս 1, հոդված 4637»` «813,5» թիվը փոխարինել «2000,0» թվով,
8) «Բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891»` «40424,8» թիվը փոխարինել «32832,3» թվով: |