Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների դրույթներով, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
- Աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող CHEVROLET AVEO 1,4լ մակնիշի մեքենան:
- Հաշվի առնելով «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ 15.05.2024 թվականի N ՇԳԳՀ-05-021/24 անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատել աճուրդի մեկնարկային գինը՝ 533,000 (հինգ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
|