Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոց, 17/1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, 08-010-0071-0004 կադաստրային ծածկագրով /անշարժ գույքի վկայական թիվ 1238930/, 0,0384 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը և 426,16 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը անհատույց/մշտական/, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Ամասիայի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |