Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով ստեղծելու մասին >> թիվ 105-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ.
<<Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով, հետևյալ կազմով`
Հանձանաժողովի նախագահ՝ Արտավազդ Ղուկասյան,
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Վարդանուշ Իրիցյան,
Հանձնաժողովի քարտուղար՝ Անահիտ Մարկոսյան,
Հանձնաժողովի անդամներ՝ Զարա Արսենյան,
Էդուարդ Ախցխեցյան,
Նարիա Աբրահամյան
Օֆելյա Առաքելյան
Արթուր Մկրտումյան
Նունե Հովակիմյան>>: