Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է 1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականիսեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը օգտագործման տրամադրելու և օգտագործման տրամադրման պայմանները հաստատելու մասին» թիվ 63-Ա որոշումը: |