Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂՄԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 9 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ 08-066-0014-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի»  կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Սուրիկի Հարությունյանի  դիմումը ՝ համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Հողմիկ բնակավայրի, 2-րդ փողոց, 9բնակելի տուն հասցեի 0,083544 հեկտար մակերեսով, 08-066-0014-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով: Համասեփականության իրավունքով Գոհար Գասպարյանին, Աստղիկ Գասպարյանին, Զավեն Հարությունյանին, Գարիկ Հարությունյանին, Գոռ Հարությունյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ամասիա համայնքի, Հողմիկ բնակավայրի, 2-րդ փողոց, 9բնակելի տուն հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 84,23 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են 1959 թվականից 1990 թվականը՝ ( մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 137,75 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, ավտոտնակը և օժանդակ շինությունը կառուցվել են 2014 թվականից 2020 թվականը՝ (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024MUYTZZ ծածկագրով

որոշում եմ

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ամասիա համայնքի, Հողմիկ բնակավայրի  2-րդ փողոց, 9բնակելի տուն  հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 84,23 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 137,75 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, ավտոտնակը և օժանդակ շինությունը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 44 305 (քառասունչորս հազար երեք հարյուր հինգ) դրամ։

4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner