Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական մեքենաներով և գործիքներով մատուցվող հետևյալ ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
1) 1 հեկտար հացահատիկի հունձ կատարելու համար՝ 14.000 /տասնչորս հազար/ դրամ /առանց՝ վառելանյութի/,
2) Հակավորող սարքավորումով 1 հակ կապելու համար 50 /հիսուն/ դրամ՝ առանց վառելանյութի և թելի /:
3) 1 հեկտար վարի համար՝13.000/ տասներեք հազար/ դրամ, առանց վառելանյութի,
4) 1հեկտար կուլտիվացիայի համար՝ 8.000/ ութ հազար/ դրամ, առանց վառելանյութի,
5) 1 հեկտար ցանք անելու համար՝ 6.000/ վեց հազար/ դրամ, առանց վառելանյութի,
6) 1 քառակուսի մետր փորելու համար՝ 400 / չորս հարյուր/ դրամ, /առանց՝ վառելանյութի/,
7) 1 քառակուսի մետր լցնելու համար՝ 200/ երկու հարյուր/ դրամ, /առանց՝ վառելանյութի/,
8) 1 ժամ աշխատելու համար՝ 14,000/ տասնչորս հազար/ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |