Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 199-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2023 թվականի N 199-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ԱՐԵԳՆԱԴԵՄ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2,65608 ՀԵԿՏԱՐ ԱՆՋՐԴԻ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ԱՐՈՏԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 14-ի թիվ 32-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 4/1 արձանագրությունը.

որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի/բնակավայր Արեգնադեմ/ սեփականությունը հանդիսացող 08-018-0138-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,65608 հեկտար, անջրդի, 4-րդ կարգի արոտը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 5970 (հինգ հազար ինը հարյուր յոթանասուն) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Արթուր Լյովայի Մկրտումյանին (նույնականացման քարտ՝ 004996252, տրված՝ «04» հուլիսի 2014 թվական,  021-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:

2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner