Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի21-րդկետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերիդրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է
-
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի փողոց 26, օբյեկտ 19 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքից 363,22 քառակուսի մետր տարածքը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությանը «Ընտանիքի և երեխայի աջակցության» ցերեկային կենտրոն հիմնելու նպատակով, անհատույց, 5 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
1)որոշման վերնագրում «5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ» թիվը և բառերը փոխարինել «10/ՏԱՍԸ/ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ»թվով և բառերով.
2) Որոշման բովանդակության մեջ « 5 տարի ժամկետով» թիվը և բառերը փոխարինել «10/տասը/ տարի ժամկետով» թվով և բառերով:
|