Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: |