Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեյին 09 սեպտեմբերի 2020 թվականին տրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրի 15-րդ փողոց 6/3 հասցեում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի կառուցման N 08 շինարարության թույտվությունը:Շինարարությունն ավարտելու և ավարտական ակտով ձևակերպելու նպատակով կառուցապատողը դիմել է Ամասիա համայնքի ղեկավարին շինարարության թույտվության սահմանված ժամկետը երկարաձգելու:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 124-րդ կետով և հիմք ընդունելով Քաղաքաշինության կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 07-ի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արեգնադեմ բնակավայրի 15-րդ փողոցի 6/3 հասցեում փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի կառուցման համար 09 սեպտեբերի 2020 թվականին տրված N 8 շինարարության թույտվությամբ սահմանված շինարարության տևողությունը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 8-ը:
2.Շինարարության թույտվության մեջ 7-րդ կետի <<այլ պայմաններ>> մասում կատարել գրառում սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
3.Երկարաձգման վերաբերյալ եռօրյա ժամկետում իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: