Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Աշոտ Արմենակի Ավետիսյանի 2023 թվականի մարտի 27-ի դիմումը
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում տեղակայված, Աշոտ Արմենակի Ավետիսյանի սեփականությունը հանդիսացող, 08-010-026-018 կադաստրային ծածկագրով 0,0864 հեկտար անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայր, 18-րդ փողոց, 34 բնակելի տուն: