Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության 08-010-0074-0155 կադաստրային ծածկագրով 0,01096 հեկտար հողամասն ընդլայնման նպատակով քաղաքացի Սյուզաննա Վահրամի Աբրահամյանին ուղղակի կարգով վաճառելու մասին» թիվ 80-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ
«Հաշվի առնելով, որ քաղաքացի Սյուզաննա Վահրամի Աբրահամյանի սեփականության իրավունքով պատկանող Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի 25-րդ փողոց, թիվ 23/3 հասցեում գտնվող 08-010-0074-0137 կադաստրային հասարակական կառուցապատման գործառնական նշանակության կառուցապատված հողամասին (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01032023-08-0021) հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0074-0155 կադաստրային ծածկագրով 0,01096 հեկտար հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված չափորոշիչի հիմքով, այդ հողամաը ուղղակի կարգով տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (մեկ հարյուր քառասունմեկ ամբողջ ինը տասնորդական) Հայաստանի Հանրապետության դրամ, 0,01096 հա հողամասի համար 1555 (հազար հինգ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով վաճառել քաղաքացի Սյուզաննա Աբրահամյանին (նույնականացման քարտ՝ 003967015, տրված է 13.03.2015 թվականին, 022-ի կողմից):»։ |